Մի փոքրիկ գահաժառանգի օրորոցի մոտ հանդիպեցին երկու բարի փերի:
«Իմ սիրելի փոքրիկին ես արծվի սրատես հայացք կպարգևեմ,- ասաց նրանցից մեկը,-որպեսզի գահակալման օրոք մոծակն անգամ նրա աչքից չվրիպի»:
«Գեղեցիկ նվեր է,- պատասխանեց մյուս փերին: «Արքայազնը, անշուշտ, շրջահայաց տիրակալ կլինի: Արծիվը, սակայն, ոչ միայն փոքրիկ մոծակներին նկատելու սրատեսությությունն ունի, այլև օժտված է ազնիվ հպարտությամբ՝ չհետապնդելու նրանց: Հենց դա կլինի իմ պարգևը» :
«Շնորհակալ եմ, քո'ւյր փերի, այդ իմաստուն սահմանափակման համար» - պատասխանեց առաջին փերին: «Ճշմարիտ է, շատերը առավել մեծ արքաներ կլինեին, եթե ամեն չնչին հարցին միջամտելու ցանկություն չունենային»:

Գոտհոլդ Լեսսինգ
Գերմաներենից թարգմանությունը՝ Զարուհի Բաբաջանյանի
Комментариев нет:
Отправить комментарий