Ամառային ճամբար 2016 .
ծրագիր
Գերմաներենի դասավանդման երկամյա դադարից հետո 2016 թվականի ամառային ճամբարի ընթացքում կրթահամաիրում կանցկացվի գերմաներեն և գերմաներենի վերաբերյալ փոքրիկ դաս-պարապմունք:
Ճամբարի մասնակիցները կրթահամալիրում գերմաներեն սովորել ցանկացողներն են:
Ժամանակահատվածը՝ 30.05.2016-10.06.2016
Բովանդակությունը՝ ծրագիրը կազմված է 3 մասից. առաջին մասում Գերմանիային կամ գերմաներենին վերաբերող ընդհանուր հարցեր են:
Ծրագրի երկրորդ հատվածում ներառված են գերմաներենին վերաբերող մի քանի լեզվական պարզ առաջադրանքներ:
Իսկ ահա ծրագրի 3-րդ հատվածում ընդգրկված է այցելությունը Գյոթե-ինստիտուտի Երևանյան գրասենյակ՝ Գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոն:
Ծրագրի նպատակը՝
1. Փնտրել, գտնել կրթահամալիրում գերմաներեն սովորել ցանկացող աշակերտների:
2. Ստորև բերված հարցերի, առաջադրանքների միջոցով պարզել, թե ճամբարին ներկա աշակերտները ինչպիսի՞ պատկերացում, ի՞նչ տեղեկություններ ունեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության ու նրա պաշտոնական լեզվի՝ գերմաներենի վերաբերյալ:
3. Գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոն կատարած այցի ընթացքում աշակերտներին ծանոթացնել կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններին, լեզվի ուսուցման հնարավորություններին, տալ այլ հետաքրքիր ու կարևոր տեղեկատվություն:
4. Անցկացվող դաս-պարապմունքի շնորհիվ առաջացնել հետաքրքրություն գերմաներենի հանդեպ, արդյունքում ձևավորել գերմաներենի խումբ/խմբեր:
Հարցեր և առաջադրանքներ.
1. Նշվածներից ո՞րն է ԳԴՀ դրոշը:
2. Կարո՞ղ եք նշել գերմանական հինգ տեղանուն, որոնք սկսվում են B տառով:
3. Ինչպե՞ս է կոչվում գերմանացիների ազգային էպոսը:
4. Շատերիս քաջ ծանոթ ո՞ր երկու ընկերություններն են հիմնադրել ազգությամբ գերմանացի եղբայրներ Ռուդոլֆ և Ադոլֆ Դասսլերները:
5. Գերմանացի հասարակական գործիչ, արևելագետ, ով երկար տարիներ զբաղվել է Հայկական հարցով, իսկ 1914 թվականի հունիսին արևմտահայերին օգնելու նպատակով ստեղծել է ,,Գերմանա-հայկական ընկերություն,, հկ-ն: Ո՞ւմ մասին է խոսքը:
6. Ըստ գերմանական ավանդազրույցի՝ ի՞նչն էր Հռենոս գետում շեղում ձկնորսների ուշադրությունը և նրանց դեպի կործանում տանում:
7. Գերմանական ի՞նչ բրենդներ են Ձեզ հայտնի: Դրանց շարքում կա՞ն այնպիսինները, որոնք առկա են Ձեր տանը կամ կիրառում եք կենցաղում:
8. Նշել նաև հայերենում կիրառվող գերմաներեն հետևյալ բառերի հայերեն համարժեքները:
Landschaft f (լանդշաֆտ)
Wunderkind n (վունդերքինդ)
Rucksack m (ռյուկզակ)
Schlagbaum m (շլագբաում)
Blitzkrieg m (բլիցքրիգ)
9. Գերմաներեն հետևյալ բառերը կիրառվում են նաև այլ լեզուներում, այդ թվում՝ հայերենում: Ի՞նչ բացատրություն ունեն այդ բառերը: Արդյո՞ք Butterbrot բառը հայերենում ունի նույն կիրառությունը, ինչ դրա համարժեքը գերմաներենում:
Großmeister m (գրոսմայստեր) Zeitnot f (ցայտնոտ), Butterbrot n (բուտերբրոտ)
10. Թարգմանեք գերմաներեն բառակապակցությունները՝ օգտվելով բերված օրինակներից: alte Frau-ծեր կին kleiner Hund-փոքր շուն rote Bluse-կարմիր վերնաշապիկ schöne Blume-գեղեցիկ ծաղիկ kluges Kind-խելացի երեխա
schöne Frau kleines Kind kluger Hund rote Blume alte Bluse
11. Թարգմանեք գերմաներեն հետևյալ նախադասությունները՝ օգտվելով բերված օրինակներից:
Ich heiße Nare. Իմ անունը Նարե է:
Ich habe zwei Brüder. Ես երկու եղբայր ունեմ:
Ashot lernt in der dritten Klasse. Աշոտը սովորում է երրորդ դասարանում:
Mein Bruder spielt Gitarre. Իմ եղբայրը կիթառ է նվագում:
Mein Bruder heißt Aram.
Er hat Gitarre.
Ich spiele Fußball.
Du lernst in der zweiten Klasse
12. Շառլ Ազնավուր
https://www.youtube.com/watch?v=4ZDPYajuvsY&feature=share
Բեթինա Վեգներ...
https://www.youtube.com/watch?v=fcdkwdfz0GA&list=PLaMHZ1wUDItcM6ZxNuYHQjIRtfblcBqAg
13. Այցելություն Գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոն:
Комментариев нет:
Отправить комментарий