25 мая 2016 г.

Projekte 2016-2017 Für die Schüller der Mittel-und Oberschulen (Նախագծեր 2016-2017 Միջին և ավագ դպրոցների սովորողների համար)

Գերմաներենի բլոգի այս հատվածում տեղ են գտել  2016-2017 ուստարվա առաջին կիսամյակի համար նախատեսված նախագծերը, որոնք մշակվել են ըստ ուսումնական պլանի:
Նախագծերի մասնակիցները միջին և ավագ դպրոցի գերմաներենի խմբերի բոլոր աշակերտներն են:
 Նախատեսվում է, որ աշակերտները նախագծերը ավարտելուն պես արդյունքները պետք է տեղադրեն իրենց անձնական բլոգներում, իսկ դասավանդողը դրանք կտեղադրի գերմաներենի բլոգում, անհրաժեշտության դեպքում նաև mskh.am-ի գերմաներեն ենթաբաժնում: 
Ստորև բերված նախագծերի արդյունքները աշակերտների գիտելիքները ամրապնդելուց, նրանց ձեռբերած գիտելիքների ամփոփում լինելուց զատ, կարևոր են նաև այնքանով, որ որպես ուսումնական նյութ, վարժություն, օրինակ, նմուշ կծառայեն նաև գերմաներեն սովորել ցանկացող այլ անձանց, խմբերի համար:


Projekt 1. ,,Erste Schritte. das Deutsche ABC,, 


Die Schüler werden in zwei Gruppen eingeteilt. Jede Gruppe bildet zwei ABC-Übungen nach dem Beispiel. Die Übungen werden vom Lehrer geprfüft und als Ergebnis des ,,Erste Schritte das Deutsche ABC,, -Projektes vorgestellt und auf dem Blog publiziert.

Նախագիծ 1. ,,Առաջին քայլեր. գերմաներեն այբուբենը,,
Աշակերտները բաժանվում են երկու խմբի: Խմբերից յուրաքանչյուրը կազմում է այբուբենին վերաբերող 2-ական վարժություն՝ ըստ օրինակի: Ուսուցիչը ստուգում է վարժությունները, և արդյունքները տեղադրվում են գերմաներենի ու աշակերտների բլոգներում:



Projekt 2. ,,Wir stellen uns vor,, 

Die Schüler knüpfen Kontakte mit anderen deutschsprachigen Schülern, stellen sich gegenseitig vor, machen kleine Interviews als Ergebnis des Projektes ,,Wir stellen uns vor,, und publizieren diese Dialoge auf eigenen Blogs und auf dem Blog der Deutschgruppen.

Նախագիծ 2. ,,Ներկայանում ենք...,,
Աշակերտները տեսակապի միջոցով կապ են հաստատում գերմանախոս այլ աշակերտների հետ, ներկայանում են փոխադարձաբար, կազմում են փոքրիկ ինտերվյու և տեղադրում սեփական ու գերմաներենի բլոգներում:

Projekt 3. ,,Was sind Sie von Beruf,, 

Die Schüler machen kleine Videos nach dem Thema ,,Was sind Sie von Beruf,, wobei sie die ihnen schon bekannten Wörter und Wendungen benutzen. In Videos können sie ihre Bekannten, Verwandten, oder berühmte Menschen vorstellen. Dann publizieren sie ihre Videos auf eigene  Blogs und auf dem Blog der Deutschgruppen.

Նախագիծ 3. ,,Ի՞նչ մասնագիտություն ունեք,,
Աշակերտները տեսանյութեր են պատրաստում ,,Ի՞նչ մասնագիտություն ունեք,, թեմայով, որոնցում կիրառում են իրենց արդեն  ծանոթ բառապաշարը: Տեսանյութերում նրանք կարող են ներկայացնել իրենց ծանոթներին, հարազատներին կամ առհասարակ հայտնի մարդկանց: Տեսանյութերն այնուհետև հրապարակվում են աշակերտների սեփական բլոգներում և գերմաներենի բլոգում:

Projekt 4. Eine Familie, viele Personen

Die Schüler schreiben kleine Texte oder machen Videos, wo sie sich selbst und seine Familienangehörige vorstellen. Dabei benutzen sie ihnen schon bekannte Wörter und Wendungen. Die Ergebnisse publizieren sie dann auf ihren Blogs. Folgende Fragen müssen beantwortet werden:
 a. Wer bin ich?
 b. Wie alt bin ich?
 c. Wo wohne ich?
 d. Wie heißen und wie alt sind meine Familienangehörige?
 e. Was sind sie von Beruf


  Նախագիծ 4. ,,Մեկ ընտանիք, շատ անդամներ,,
Աշակերտները շարադրում են, կամ տեսանյութեր են պատրաստում, որոնցում ներկայացնում են իրենք  իրենց և իրենց ընտանիքի անդամներին՝ օգտագործելով իրենց սովորած բառապաշարը: Նյութերը այնուհետև հրապարակվում են գերմաներենի և իրենց բլոգներում: Նյութերում պետք է աշակերտները տան հետևյալ հարցերի պատասխանները՝
ա. ո՞վ եմ ես:
բ. Քանի՞ տարեկան եմ ես:
գ. Որտե՞ղ եմ ապրում ես:
դ. Ի՞նչ են իմ ընտանիքի անդամների անունները:
ե. Ի՞նչ մասնագիտություն ունեն նրանք:






Комментариев нет:

Отправить комментарий