12 июн. 2016 г.

Քաղցած աղվեսը

«Ես դժվարին ժամանակներում եմ ծնվել,- տրտնջում է մի երիտասարդ աղվես մի ծեր աղվեսի,- իմ կատարած որսերից գրեթե ոչ մեկը հաջողության չի հասնում » :

 «Որսը, – պատասխանում է ծեր աղվեսը,- անկասկած պետք է խելամիտ կատարել: Ասա տեսնեմ, ե՞րբ ես դու որսի ելնում » :
 «Ե՞րբ եմ որսի ելնում: Ուրիշ էլ ե՞րբ, եթե ոչ այն ժամանակ, երբ քաղցած եմ լինում » : «Երբ քաղցա՞ծ ես լինում,- շարունակում է ծեր աղվեսը,- այո, այդպես է միշտ: Սակայն քաղցն ու խոհականությունը երբեք միասին չեն լինում: Այսուհետ որսի ել, երբ կուշտ ես, ու հաջողության կհասնես » :
https://vachekhachatryan.wordpress.com/2016/06/09/der-hungrige-fuchs/


 Գոտհոլդ Եփրայիմ Լեսսինգ
 Թարգմանություն՝ Վաչե Խաչատրյանի

Комментариев нет:

Отправить комментарий