7 июн. 2016 г.

Այցելում ենք գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոն

Վաղը՝ հունիսի 8-ին ժամը 12:00-12:30 ընկած ժամանակահատվածում, ըստ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, Կրթահամալիրի՝ գերմաներենով հետաքրքրված սովորողներին սպասում են Գյոթե ինստիտուտի Երևանյան գրասենյակում:
 Այստեղ գրասենյակի ղեկավար Յուլիա Կրամերը կպատմի կենտրոնի գործունեության, հնարավորությունների, ծառայությունների մասին՝ ֆիլմադարան, գրադարան, լեզուն ուսումնաիրելու համար անհրաժեշտ էլէկտրոնային անսպառ նյութեր, ստանդարտացված քննություններ և այլն.... 

Հանդիպում ենք Ավագ դպրոցի ընթերցասրահի մոտ հունիսի 8-ին ժամը 11:15-ին, մեզ հետ նախապես երթուղայինի գումար վերցնելով: Հանդիպումից հետո միասին վերադառնալու ենք Կրթահամալիր:

Комментариев нет:

Отправить комментарий