6 июн. 2016 г.

Մեր հանդիպումը կայացավ































Ինչպես խոստացել էի, հունիսի 6-ին Ավագ դպրոցի ընթերցասրահում երկամյա դադարից հետո հանդիպեցի գերմաներենով հետաքրքրված սովորողների հետ:
Ծանոթացանք, զրուցեցինք, պարզեցինք, թե ներկաները որքանով են տեղյակ Գերմանիայի պատմությանն ու մշակույթին, սովորողները համալրեցին իրենց գիտելիքները Գերմանիայի մասին նոր տեղեկություններով, լեզվական մի քանի պարզ վարժություններ կատարեցինք՝ իրականություն դարձնելով ամառային ճամբարի մեր նախագծի առաջին մասը: 
Հաճելիորեն զարմացա, երբ պարզվեց, որ, չնայած Կրթահամալիրում գերմաներեն դասընթացի բացակությանը, ներկաների շարքում գերմաներենին տիրապետողներ կան՝ Վաչեն ու Զավենը: Վաչեի հետ արդեն թարգմանական ստուգատեսին ենք պատրաստվում, որոշել ենք գերմանացի գրող Լեսսինգի առակների թարգմանությամբ համալրել Առականին: Զավենի հետ էլ պայմանավորվեցինք նոր ուսումնական տարում գերմաներեն երգ սովորել. նախ թարգմանել, ապա նաև այդ ստեղծագործության կատարմամբ հանդես գալ (Զավենը կիթառ է նվագում): 
Զաթհայմի հավաքին պատրաստվող Ադելն էլ ներկա էր հանդիպմանը: Պայմանավորվեցինք մինչ Գերմանիա մեկնելը կրթահամալիրում ու համացանցով գերմաներեն սովորել.....
Առաջիկա չորեքշաբթի էլ Գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոն ենք այցելելու...




Комментариев нет:

Отправить комментарий