25 июн. 2014 г.

Գերմաներենի խմբերի և իմ ձեռքբերումները Կրթահամալիրում


Ուսումնական տարին ավարտվում է, և հիմա անցնող տարվա ձեռքբերումների ու բացթողումների մասին  խոսելու  ժամանակն է: Քանի որ առաջին կիսամյակի ձեռքբերումներիս անդրադարձել եմ իմ Դիջիպատում-ում (http://deutschmas.blogspot.com/search/label/DiGierz%C3%A4hlung), անցնեմ երկրորդ կիսամյակում ունեցածս հաջողություններին ու թերացումներին:

Որպես հաջողություն N-1 նշեմ Ավագ և Միջին դպրոցների գերմաներենի խմբերի պահպանումը և համալրումը նոր աշակերտներով: Իհարկե, եղան աշակերտներ, ովքեր, օգտվելով իրենց իրավունքից, որոշեցին չշարունակել գերմաներենի ուսումնասիրումը, սակայն գտնվեցին նաև մարդիկ, ովքեր սիրով միացան մեզ ու ողջ երկրորդ կիսամյակի ընթացքում միասին ուսումնասիրեցինք գերմաներենը և Գերմանիայի ավանդույթները, տոները:
Այս ընթացքում իրականացրինք մի շարք փոքր նախագծեր (http://deutschmas.blogspot.com/2014/05/ostern-in-deutschland-projekt.html, http://deutschmas.blogspot.com/2014/05/je-mehr-blumen-desto-gesundes-leben.html), հասցրինք Մարմարյա սրահում կանաչապատման խորհրդանիշ ծաղիկ տնկել, դասարանում Սբ. Զատիկը տոնել, ընթերցեցինք և թարգմանեցինք գերմանալեզու տեքստեր, լսեցինք երգեր (Նյութերը՝ դասավանդողի բլոգում http://deutschmas.blogspot.com/), պատրաստեցինք ուսումնական տեսանյութեր (http://mskh.am/de/40801 ) , իսկ տարեվերջին մասնակցեցինք ,,Ես կարողանում եմ,, (հաշվետվությունները՝ աշակերտների բլոգներում http://deutschmas.blogspot.com/search/label/Blogs)  և  Թարգմանչական ստուգատեսերին http://deutschmas.blogspot.com/search/label/%C3%9Cbersetzungsrevue :

Ինչ վերաբերում է բացթողումներիս (մանկավարժական հոդվածների բացակայություն, խմբից որոշ աշակերտների դուրս գալը), ապա դրանք  կարծում եմ ավելի շատ պայմանավորված են փորձի պակասով: Այս ընթացքում, սակայն, ձեռք բերեցի գիտելիքներ ու հմտություններ, որոնք Կրթահամալիրում աշխատանքս շարունակելու պարագայում ինձ հնարավորություն կտան հետագայում ավելի տեսանելի ու նշանակալի հաջողություններ արձանագրել:

Комментариев нет:

Отправить комментарий