19 февр. 2014 г.

Գերմաներենի առարկայական ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Գերմաներեն
Առարկայական ծրագիր
2013-2014 ոս. տարի


Ծրագիրը  նախատեսված  է  հանրակրթական  միջին  դպրոցի` գերմաներեն  սովորել  ցանկացող  աշակերտների  համար:
 Ծրագիրը, որի իրագործման համար տրամադրվում է շաբաթական 4 դասաժամ,  իրականացվում է  փոքրաքանակ  խմբերով`   12-15  հոգի: Խմբերում  ընդգրկված  են  7-9-րդ  դասարանցիները :

Ծրագրի նպատակը
  • Գերմաներենի ուսուցանում, ինչպես նաև ծանոթացում Գերմանիայի մշակույթին
  • Սովորողների  հաղորդակցական  հմտությունների  ու  ունակությունների զարգացում
  • Բառապաշարի հարստացում ակտիվ  և  պասիվ    թարգմանությունների  միջոցով
  • Գերմանալեզու  տեղեկատվական աղբյուրներից օգտվելու  կարողություն
  • Ուսումը Գերմանիայում շարունակելու հնարավորություն
  • Օգնել  սովորողին   իր  հետագա  մասնագիտության  ընտրության  գործում


Ծրագրի խնդիրները
·         Գերմանական  մշակույթի  ուսումնասիրում
·         Գերմաներենով   ազատ  շփում
·         Միջմշակույթային   կապերի  ստեղծում

Ուսումնական  միջավայր, սովորողին և  դասավանդողին անհրաժեշտ  գործիքներ
Դասասենյակը  պետք է  հագեցած  լինի  ժամանակակից  ՏՀՏ միջոցներով `
1. Էլեկտրոնային   գրատախտակ, պրոյեկտոր ,  համացանցին  միացված  համակարգիչ
  • Գերմաներեն  լեզվով   ուսումնական նյութերի   դիտման   համար
  1. Թվային  ֆոտոխցիկ,  տեսախցիկ
·         Նյութերին կցվող լուսանկարների համար
  1.    բառարաններ

Համացանցում ուսուցման միջավայրը

  • Համացանցը  սովորողներին հնարավորություն  է  տալիս շփվել  միմյանց հետ օտար լեզվով:
  • Գերմաներենի խումբը  ունի  իր խմբային   բլոգը, որտեղ  տեղադրվում են ուսումնական նյութերը, առաջադրանքները, թարգմանությունները: Բլոգը   հսկվում է  դասավանդողի կողմից:  http://deutschmas.blogspot.com/
  • Սովորողներն ունեն նաև իրենց անհատական բլոգները, որոնցում տեղադրում են գերմաներենի դասընթացի շրջանակներում իրենց կատարած աշխատանքները:
  • Դասավանդողի  հետ  միասին սովորողները    սպասարկում են նաև Կրթահամալիրի կայքի    գերմաներեն  էջը` http://mskh.am/de
  • Սովորողները  նյութեր  են  տեղադրում  Միջին դպրոցի ենթակայքում կամ mskh.am-ում:
  • Սովորողները  իրենց  ցանկությամբ  ու  դասավանդողի  օգնությամբ ընտրում  են պատմամշակութային թեմաներ,  նյութեր  են   հայթայթում   տարբեր  կայքերից տվյալ  թեմաների  վերաբերյալ, թարգմանում են  կամ  էլ  ֆիլմեր    պատրաստում:
  • Համացանցը  օգնում  է   տնային  աշխատանք   ուղարկելու   հարցում: Տնային  առաջադրանքները  ուղարկվում և  ստւգվում  են  Էլեկտրոնային  տարբերակով: 


Բովանդակություն

  1. Գերմաներենի այբուբեն
  2. Ծանոթություն
  3. Իմ մասին
  4. Իմ ընտանիքը
  5. Թվեր
  6. Հաղորդակացման համար անհրաժեշտ պարզ բայեր, նախադասություններ
  7. Դպրոց, առարկաներ
  8. Երգեր
  9.  Տարվա եղանակներ
  10.  Ամիսներ
  11. Շաբաթվա օրեր
  12. Հակառակ իմաստ արտահայտող բառեր
  13.  Սուրբ Ծնունդ
  14.  Թանգարաններ` Քյոլնի Շոկոլադի թանգարանը
  15. Գույներ
  16. Հագուստ
  17. Գնումներ
  18. Ուսումնական խաղեր
  19. Թեմային առընչվող երկխոսությունների կազմում
  20. Բոլոր թեմաներին վերաբերող վարժություններ
  21.  Թարգմանություններ
  22.  Ուտելիքներ, ըմպելիքներ
  23.  Զատիկը Գերմանիայում
  24. Նախաճաշ, ճաշ, ընթրիք
  25.  Մարմնի մասեր
  26.  Ծննդյան տարեդարձ
  27.  Ժամանակ
  28.  Այցելություն բժշկին, հիվանդություններ
  29.  Իմ տունը
  30.  Իմ սիրելի զբաղմունքը


Քերականական մաս

  1. Անձնական դերանուններ
  2. sein (լինել) haben (ունենալ) բայերը, դրանց խոնարհումը
  3. Որոշյալ հոդ
  4. Անորոշ հոդ
  5. Գոյական. իգական, արական, չոզոք սեռի գոյականներ
  6. Հոգնակի թիվ
  7. Պարզ բայեր, դրանց խոնարհումը
  8. Ներկա ժամանակաձև
  9. Ստորոգյալի համաձայնեցումը ենթակայի հետ
  10. Թվական. քանակական և դասական թվականներ
  11. Ստացական դերանուններ
  12. Ածականներ
  13. Ածականներ
  14. Հարցական բառեր
  15. Հարցական նախադասություն
  16.  Ժխտական նախադասություն
  17.  Հրամայական նախադասություն
  18.  Ցուցական դերանուններ
  19.  Որոշյալ արտիկլի հոլովում


Ծրագրում  ուսուցանումը  կատարվում է   գործածելով  չորս  հիմնական  հմտությունները`  տեսալսողական, խոսքային  և գրավոր:  Բոլոր  այս  հմտությունները  նպաստում են  ազատ  հաղորդակցմանը:  Դասընթացի  ավարտից  հետո  սովորոռները  կարող են`

·                      Հասկանալ և տալ տեղեկատվություն,  երբ հարցնում են անունը, ազգանունը, տարիքը և հասցեն:
·                     Ներկայանալ
·                     Ինքնուրույն  նախադասություններ  կազմել  իրական կամ  երևակայական   անձանց  մասին
·                     Խոսել դպրոցի, անցած առարկաների  մասին
·                      Պատմություն պատմել`   օգտվելով  պատկերներից
·                     Գրել   պարզ  էլեկտրոնային  նամակ   
·                     Կարդալ և տեքստից հանել անհրաժեշտ տեղեկատվությունը։
·                     Կազմել պարզ ընդարձակ նախադասություններ
·                     Անել հրավերներ և պատասխանել 
·                     Կարդալ և հասկանալ շնորհավորանքներ, հրավերներ
·                     Նկարագրել տարվա եղանակները
·                     Պատասխանել ընթերցված տեքստի բովանդակությանը վերաբերող ընդհանուր հարցերին
·                     Երկխոսություն վարել  ընտանիքի, առօրյայի, դպրոցական կյանքի, գնու     մների, հագուստի, կերակուրների, մարմնի մասերի, հիվանդությունների, ապրելու վայրի մասին
·                     Կարդալ և թարգմանել պարզ տեքստեր
·                     Խոսել  սիրելի զբաղմունքի մասին




Ուոսումնառության ընթացքում սովորողները մասնակցում են կրթահամալիրի տոնացույցով նախատեսված միջոցառումներին, այդ թվում` Հանրակրթական ԴիջիԹեք-ին:

 Գնահատում                                      
Սովորողների գնահատումն իրականացվում է 10 բալանոց համակարգով:







Комментариев нет:

Отправить комментарий