13 янв. 2014 г.

Դիջիպատում


Մի քանի օր  շարունակ մտովի փորձում էի պատկերացնել, թե ինչպիսին է լինելու իմ առաջին Դիջիպատումը... 2013 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում այնքան շատ իրադարձություններ, փոփոխություններ են կատարվել, այնքան ձեռքբերումներ եմ ունեցել, որ դրանք համակարգված ներկայացնելն առաջին հայացքից բավական բարդ էր թվում:
Առաջին ձեռքբերումս թերևս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր աշխատանքի ընդունվելն էր: Հենց այդ պահից էլ սկսվեց բոլորովին նոր, զարմանալի, պարտավորեցնող մի շրջան իմ կյանքում, երբ հնարավորություն ստեղծվեց ոչ միայն սովորեցնել, այլև ամեն վայրկյան մի նոր բան  սովորել, բացահայտել, ինքնակրթվել: Այստեղ ինձ համար նոր ու նախկին փորձառությունիցս տարբեր էր գրեթե ամեն ինչ.  Նախագի՜ծ, բլո՜գ, կա՜յք, ապակյա ,պատե՜ր,, ինձ համար նոր մեթոդնե՜ր, սկզբունքնե՜ր....ու զբաղվածության ոլորտների այսպիսի՜ բազմազանություն..... Մի պահ նույնիսկ մտավախություն կար, թե պարզապես չեմ հասցնի ադապտացվել ու արագ գործի անցնել....
Հիմա արդեն, արդյունքներին նայելով, կարծում եմ, որ այդ կարճ ժամանակահատվածի համար, որպես «նորեկ»` ամեն բան այնքան էլ վատ չի ստացվել J
Նորեկ էի ոչ միայն ես.... Ավագ և հատկապես միջին դպրոցի իմ աշակարետները ևս  «նորեկներ» էին գերմաներենի խմբում:
Սկսեցինք այբուբենից, պարզ ու առաջնային բառապաշարից, դիտեցինք ուսումնական ու ճանաչողական տեսանյութեր, սովորեցինք երգեր (1), իրականացրինք «Մենք գերմաներեն ենք սովորում» (2), «Գերմանական առակներ» (3),
«Սբ. Ծննդյան տոնը Գերմանիայում»(4) նախագծերը, պատրաստեցինք ուսումնական նյութեր (5, 6, 7 ), աշակերտների հետ միասին հարստացրինք mskh.am-ի գերմաներեն բաժինը (8),  նյութեր տրամադրեցինք Մեդիագրադարանին (9, 10, 11), միջին դպրոցի ենթակայքին (1213), ձայնագրվեցինք, հասցրեցինք նաև մեր նամակին ի պատասխան` կարևոր տեղեկություններ ստանալ Գերմանիայի Քյոլն քաղաքի դպրոցներից մեկում թվային տեխնոլոգիաների օգտագործման, դրա առավելությունների և թերությունների վերաբերյալ (14):
Կարևոր ձեռքբերում եմ համարում այն, որ աշակերտներն այսօր արդեն կարողանում են ոչ միայն վարժ կարդալ ու գրել գերմաներեն, երգել գերմանական երգեր, այլև տեքստեր թարգմանել և գերմաներենով պատմել իրենց մասին:
2014-ին շարունակելու ենք «Գերմանական առակներ» նախագիծը, իրականցնելու ենք նոր նախագծեր, դիտելու և ինքներս պատրաստելու ենք երկլեզու նոր ուսումնական նյութեր, ճամփորդելու ենք.....  

Իսկ վերջում բոլորիս մաղթում եմ նոր ու աննախադեպ ձեռքբերումներով լի Դիջիպատում 2014-2015 J

Комментариев нет:

Отправить комментарий